Կա 3 հրաշալի եղանակ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել կափարիչների դժվարանցանելի հատվածների կեղտից:
Ջրածնի պերօքսիդ և սոդա: Լցնել պերօքսիդը կափարիչի մակերեսի վրա` տարածելով ամբողջ շրջագծով: Սպասել 15 րոպե, այնուհետև եզրերին սոդա լցնել: Մաքրել նախ մետաղական խոզանակով, իսկ հետո` դանակով: Նույնիսկ կարծրացած կեղտը հեշտությամբ կմաքրվի: Վերջում լվանալ տաք ջրով:
Սոդայի լուծույթ: Մեծ կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել, ավելացնել 2 ճ/գ սոդա, կափարիչը դնել ջրի մեջ և եռացնել 30 րոպե: Հանել ջրից, մաքրել մետաղական խոզանակով և լվանալ:
Կիտրոնաթթու և քացախաթթու: Նախ կափարիչից հեռացրեք պլաստիկ մասերը: Մեծ կաթսայի մեջ ջուր լցրեք, կափարիչը դրեք նրա մեջ, լցրեք 1 բաժակ 9% քացախաթթու և 25 գ կիտրոնաթթու: Եռացրեք 30 րոպե, ապա մաքրեք մետաղական խոզանակով և լվացեք ջրով:
Լինենք տեղեկացված )))