Ինչպե՞ս տնային պայմաններում մայոնեզ պատրաստել

Բաղադրությունը

  • 170 մլ ձեթ,
  • 1 հատ ձու,
  • 1 ճաշի փոքր գդալ քացախ,
  • 2/3 թեյի գդալ մանանեխ,
  • 1/4 թեյի գդալ աղ,
  • 1/2 թեյի գդալ շաքարավազ:

Պատրաստման եղանակը

Էլեկտրական հարիչի տարայի մեջ լցնել ձեթը (առանց հոտ), ավելացնել շաքարավազը, աղը, քացախը մանանեխը , ձուն և հարել ձեռքի էլէկտրական հարիչով:

Նշենք, որ քացախը կարելի է փոխարինել լիմոնի հյութով, իսկ ձուն ավելացնելուց դեղնուցը պետք է ամբողջական լինի:

Հարիչի կենտրոնական մասը դնել դեղնուցի վրա և այդպես մի քանի վայրկյան հարել: Հետո մի փոքր բարձրացնել հարիչը, բայց շարունակել հարել, մինչև պատրաստ լինելը:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում