Ինչպե՞ս տանը վանիլային պաղպաղակ պատրաստել

Վանիլային պաղպաղակ

Բաղադրիչներ

  • 250 մլ կաթ
  • 250 մլ սերուցք (33-35%)
  • 4-6 հատ ձվի դեղնուց
  • 80-90 գ շաքարավազ
  • 1 թեյի գդալ վանիլային շաքար

Պատրաստման եղանակը

1 Կաթը եռացնել:
2 Ձվի դեղնուցը, շաքարավազը և վանիլային շաքարը հարել:
3 Ձվով զանգվածի մեջ մաս-մաս ավելացնել կաթը և խառնել:
4 Այս զանգվածը լցնել խորը թասի մեջ և եփել՝ զուգահեռաբար փայտե գդալով անընդհատ խառնելով: Եփել այնքան, մինչև զանգվածը մի փոքր կխտանա (եռացնելու անհրաժեշտություն չկա):
5 Այնուհետև այս զանգվածը թողնել, որ սառչի:
6 Սառը սերուցքը հարել նախ ցածր արագությամբ, ապա հարիչի արագությունը աստիճանաբար ավելացնել:
7 Հարված սերուցքը լցնել կաթով զանգվածի մեջ և լավ խառնել:
8 Այս զանգվածը լցնել որևէ ձևամանի մեջ և դնել սառցախցիկում մոտ 10-12 ժամ, սակայն անհրաժեշտ է 4-5 անգամ զանգվածը սառցախցիկից հանել և բլենդերով հարել, որպեսզի մեջը գնդիկներ չմնան:
9 Պաղպաղակը մատուցելիս այն զարդարել հատապտուղներով կամ ըստ ցանկության:
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.