Ինչպե՞ս տանը լիմոնադ պատրաստել: Արագ է և հեշտ

Բաղաադրությունը (2լ պատրաստելու համար)

  • 2 լիմոն,
  • 4 ճաշի գդալ շաքարավազ,
  • 2-3 տերևիկ անանուխ,
  • ջուր:

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացնել և թողնել, որ հովանա:

Մաքրել լիմոնի կեղևը, մանր կտրել, այնուհետև վրան ավելացնել շաքարավազը և սկսել գդալով լավ տրորել, այնպես, որ լիմոնից հեղուկը որքան հնարավոր է դուրս գա:

Անանուխը մանր կտրատել, ավելացնել լիմոնով և շաքարավազով զանգվածի վրա:

Վերջում ավելացնել ջուրը:

Լիմոնադը պատրաստ է:

Կիսվել Facebook-ում