Բաղադրությունը
- 1 կգ իշխան,
- սև պղպեղ,
- աղ
- ձիթապտղի ձեթ,
- 1 հատ լիմոն,
- կանաչի,
- 2 հատ լոլիկ:
Պատրաստման եղանակը
Ձուկը մաքրել, լավ լվանալ, այնուհետև թղթե անձեռոցիկով չորացնել:
Վրան ձեթ քսել և երկու կողմից 3-4 հատ կտրվածք անել:
Ձկան վրա բոլոր կողմերից աղ և սև պղպեղ քսել և թողնել այդպես 20 րոպե, որ մարինացվի:
Այնուհետև լիմոնը կտրել 2 մասի, մեկ մասը ճզմել ձկան վրա:
Ջեռոցի ամանի մեջ փայլաթիթեղ փռել, ձուկը դնել վրան, կողքերից մի փոքր ծալել, վրան կրկին ձեթ շաղ տալ և ուղարկել ջեռոցը: Եփել 20 րոպե 220 ջերմաստիճանում:
Մնացած բաղադրիչները հարկավոր են ձուկը ձևավորելու համար: Մնացած լիմոնը, լոլիկը և կանաչին կտարտել և ձևավորել պատրաստի ձուկը:
Բարի ախորժակ