Բաղադրությունը
- 1 կգ հավի կրծքամիս կամ ամբողջական հավ,
- 600 գ ընկույզ,
- 2 հատ սոխ,
- 2-3 ատամիկ սխտոր,
- 1 ճաշի գդալ խմելի սունելի,
- 0.5 ճաշի գդալ քրքում (զաֆրան (նաև շաֆրան)),
- 1 ճաշի գդալ չորացրած մանր համեմ,
- 1 ճաշի գդալ եգիպտացորենի ալյուր,
- աղ,
- կարմիր պղպեղ,
- քացախ (ըստ ցանկության):
Պատրաստման եղանակը
Հավի միսը խաշել և կտրատել:
Սոխը կտրատել և և շատ քիչ տապակել այնքան, որ գույնը չփոխվի:
Հավի արգանակից լցնել էլեկտրական հարիչի մեջ, ավելացնել ընկույզը, չորացրած մանր համեմը, կարմիր պղպեղը, զաֆրանը, խմելի սունելին, սխտորը, տապակված սոխը, աղը և լավ հարել:
Այս զանգվածը լցնել թավայի մեջ, ավելացնել եգիպտացորենի ալյուրը, լավ խառնել և եփել:
Երբ սկսի տաքանալ, հավի կտորներն ավելացնել մեջը, շարունակել եփել մոտ 10 րոպե:
Բարի ախորժակ