Լավաշով ուտեստ
Բաղադրիչներ
լավաշ
3-4 հատ խաշած ձու
200 գ պանիր
կանաչի
2-3 ճաշի գդալ թթվասեր
բուսայուղ
աղ
Պատրաստման եղանակը
Պանիրը և ձուն անցկացնել քերիչով:
Ավելացնել մանր կտրատված կանաչին:
Ավելացնել թթվասերը և աղը, և լավ խառնել:
Միջուկը լցնել լավաշի մեջ, և փաթաթել:
Տապակել բուսայուղով՝ մինչև կարմրելը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: