Բաղադրիչներ
300 գ հավի կրծքամիս
1 վարունգ
1 պղպեղ
100 գ կորեական ձևով պատրաստած գազար
100 գ մարինացված եգիպտացորեն
հազար
3 շրջանաձև լավաշ
100 գ յոգուրտ կամ մայոնեզ
2 ատամիկ սխտոր
աղ, սև պղպեղ
սամիթ
1 գլուխ սոխ
1 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ քացախ
2 ճ/գ եռման ջուր
1 ձու
պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել շաքարավազ, եռման ջուր, քացախ, լավ խառնել, թողնել 25-30 րոպե և ջրքամել
Հավի կրծքամիսը երկարությամբ կիսել, համեմել աղով, սև պղպեղով, տապակել և երկարությամբ կտրատել
Յուրաքանչյուր լավաշի մեջ 1-2 հազար դնել: Յոգուրտին կամ մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած սամիթ, լավ խառնել և 2-ական թ/գ քսել հազարի վրա
Ավելացնել հավի կրծքամիսը, մարինացված սոխը
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, երկարությամբ կտրատած վարունգ
Ավելացնել կորեական ձևով պատրաստած գազար, եգիպտացորեն, 3-4 թ/գ յոգուրտ կամ մայոնեզ
4 կողմից փաթաթել, թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և 2 կողմից 1-ական րոպե տապակել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ