Բաղադրիչներ
4 հավի բուդ
1 գլուխ սոխ
2 լոլիկ
3 ձու
մաղադանոս
ձիթայուղ+1 ճ/գ կարագ
աղ
սև և կարմիր պղպեղներ
սխտորի փոշի
ուրց
Պատրաստման եղանակը
Հավի բդերի վրա կտրվածքներ անել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներվ, ավելացնել սխտորի փոշի
2 կողմից տապակել 5-ական րոպե՝ ձիթայուղով և կարագով
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, թողնել 3 րոպե, ավելացնել մանր կտրատած լոլիկ, աղ, սև պղպեղ, ուրց և թողնել ևս 3 րոպե
3 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած մաղադանոս, ավելացնել տապակին, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ