Իդեալական ընթրիքը հենց այսպիսինն է: Սմբուկով և մսով ռուլետներ

Բաղադրիչներ

3 սմբուկ

500 գ աղացած միս

1 գլուխ սոխ

200 մլ կաթ

1 ճ/գ ալյուր

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Օվալի ձև տալ և տապակել

Սմբուկները երկարությամբ կտրատել, համեմել աղով, թողնել 10 րոպե, այնուհետև 2 կողմից տապակել (անհրաժեշտ է, որ այն փափուկ լինի)

Յուրաքանչյուր սմբուկի մեջ 1-ական տապակած միս դնել, փաթաթել և դնել կաղապարի մեջ

Տապակած մսի թավայի մեջ 1 ճ/գ ալյուր լցնել, 30 վայրկյան տապակել, մաս-մաս ավելացնել կաթ և անընդհատ խառնելով թողնել 3 րոպե

Ստացված սոուսը լցնել սմբուկների վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում այնքան, մինչև կկարմրի

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում