Բաղադրիչներ
400 գ տավարի խաշած միս
240 գ խաշած կամ մարինացված լոբի
400 գ բուլղարական պղպեղ
250 գ վարունգ
2,5 ճ/գ կիտրոնի հյութ
200 գ գազար
համեմ
6 ճ/գ ձեթ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ կարմիր կծու պղպեղ
0,5 թ/գ սև պղպեղ
աղ
4 ատամիկ սխտոր
2 թ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Միսը միջին երկարությամբ կտրատել, տապակել այնքան, մինչև սկսի հյութ արտադրել, որից հետո ծածկել կափարիչն ու թողնել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա
Ավելացնել մի պտղունց աղ, թողնել ոսկեգույն երանգ ստանա և վերցնել կրակին
Գազարն անցկացնել քերիչով, ավելացնել սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ։ Ձեթը տաքացնել, ավելացնել գազարին և լավ խառնել
Ավելացնել տապակած միսը, խաշած լոբին, աղ, ճզմած սխտոր, կիտրոնի հյութ և լավ խառնել
Պղպեղը, վարունգը բարակ, երկար կտրատել ավելացնել մյուս բաղադրիչներին։ Ավելացնել մանրացրած համեմ, շաքարավազ և լավ խառնել (ցանկալի է՝ ձեռքով)
1 գիշեր թողնել սառնարանում, ապա համտեսել )))
Բարի ախորժակ