Արագ պատրաստվող թխվածքաբլիթներ

40 минуты
Բաղադրիչներ
- 90 գ շաքարավազ
- 80 մլ ձեթ
- 1 հատ ձու
- 1 հատ ձվի դեղնուց
- 260 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- կիտրոնի կամ նարնջի ցեդրա
- վանիլին
- 1 պտղունց աղ
Պատրաստման եղանակը
- 1 ձուն և մեկ ձվի դեղնուցը, շաքարավազը և աղը խառնել:

- Ավելացնել ձեթը ու լավ խառնել:
- Այնուհետև ավելացնել լիմոնի ցեդրան, 2 ճաշի գդալ ալյուրը, փխրեցուցիչը ու կրկին խառնել:

- Վերջում մաս-մաս ավելացնել մնացած ալյուրը՝ յուրաքանչյուր անգամ խառնելով:
- Խմորին երշիկի պես երկարավուն տեսք տալ և բաժանել 4 հավասար մասի:

- Յուրաքանչյուր մասին կրկին բարակ ու երկար երշիկի տեսք տալ ու կտրատել կտորների:
- Բլիթները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի ձևամանի մեջ:

- Թխել 15 րոպե 180 ջերմսատիճանում:

- Ցանկության դեպքում մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
