Թե ինչքան նրբահամ, նրբաճաշակ աղցան է` կհամոզվեք, երբ պատրաստեք: Ծովամթերքով` կաղամարով աղցան

Բաղադրիչներ

5 խաշած ձու

3 կաղամար

2 դափնու տերև

3 ճ/գ մարինացված ոլոռ

աղ, սև պղպեղ

3 ճ/գ մայոնեզ

Սոխը մարինացնելու համար`

2 գլուխ սոխ

1 ճ/գ շաքարավազ

½ թ/գ աղ

2 ճ/գ խնձորի քացախ

100 մլ եռման ջուր

Պատրաստման եղանակը

Եռման ջրի մեջ 1/2  թ/գ աղ, 2 դափնու տերև և կաղամար լցնել: Թողնել 2-3 րոպե և հանել ջրից

Ձուն կիսալուսնաձև կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած կաղամարը

Սոխը մարինացնելու համար անհրաժեշտ է այն կիսալուսնաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, խնձորի քացախ, եռման ջուր, լավ խառնել, թողնել 20 րոպե, ապա ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մարինացված ոլոռ, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Կարող եք զարդարել կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում