Բաղադրիչներ
2 խաշած ձու
5 կարտոֆիլ
2 ձու
120 գ ալյուր
աղ
սև պղպեղ
100 գ պանիր
մաղադանոս
1 ատամիկ սխտոր
3 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ավելացնել 2 ձու, աղ, սև պղպեղ, ալյուր և լավ խառնել
Խաշած ձուն, պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած մաղադանոս, սխտոր, մայոնեզ և լավ խառնել
Կարտոֆիլային զանգվածից 2-ական ճ/գ լցնել տաք ձեթի մեջ և 2 կողմից տապակել
2-րդ կողմի վրա շրջելիս՝ ավելացնել ձվային զանգվածը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ