Թե ինչպիսի գեղեցիկ և շա՜տ համեղ ուտեստ կարելի է ստանալ խոզի փափկամսից: Խոզի փափկամիսը ջեռոցում

Բաղադրիչներ

500 գ սոխ

1 կգ խոզի փափկամիս

աղ

սև պղպեղ

20 գ ձեթ

350 գ սունկ

5 խաշած ձու

200 գ պանիր

50 գ մայոնեզ

2 հատ լոլիկ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, լցնել ջեռոցի տապակի մեջ

Խոզի փափկամիսը բաժանել հավասար մասերի, մի կողմի վրա խորանարդաձև կտրվածքներ անել, համեմել աղով, սև պղպեղով և շարել սոխի վրա

Խաշած ձվերն անցկացնել քերիչով: Սունլը շրջանաձև կտրատել, տապակել, համեմել աղով, սև պղպեղով և ավելացնել ձվին

Ավելացնել մայոնեզ, 100 գ քերած պանիր և լավ խառնել

Յուրաքանչյուր մսի վրա 1-ական ճ/գ խճողակ դնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ` 3-ական կտոր, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում