Թեյելը դառնում է մի ամբողջ գեղեցիկ արարողություն, երբ այն համեմ ենք համեղ բլիթներով: Փափուկ թխվածքաբլիթ

Բաղադրիչներ

250 գ կաթնաշոռ

1 ձու

80 գ շաքարավազ

100 գ ձեթ

260 գ ալյուր

աղ

1 թ/գ վանիլային շաքարավազ կամ  մի պտղունց վանիլին

0,5 թ/գ փխրեցուցիչ կամ սոդա 0,5 թ/գ-ից քիչ

1 թ/գ կիտրոնի կեղևի քերուկ

Ջնարակի համար`

3 ճ/գ շաքարի փոշի

1 ճ/գ կիտրոնի հյութ

շոկոլադ

Զարդարելու համար`

1 ճ/գ նարնջի կեղևի քերուկ

2 ճ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, ձու, վանիլին, ձեթ, կիտրոնի կեղևի քերուկ և հարել բլենդերով

Ավելացնել ալյուր, լավ խառնել և խմոր հունցել: Պետք է ստացվի փափուկ, չկպչուն խմոր

Գրտնակել 5 մմ հաստությամբ և շրջանակներ կտրել

Ջեռոցի տապակի վրա սննդային թուղթ փռել, խմորեղենը շարել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 13 րոպե

Շաքարի փոշուն ավելացնել 1 ճ/գ կիտրոնի հյութ, լավ խառնել և ձևավորել արդեն պատրաստ բլիթները

Շոկոլադ հալեցնել և դարձյալ, հակառակ ուղղությամբ զարդարել

Շաքարավազին ավելացրեք նարնջի կեղևի քերուկ,  ցողեք բլիթները և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում