Կարտոֆիլով ուտեստ

Հիանալի տարբերակ է շատ արագ պատրաստելու համար: Կարող է մատուցվել և որպես նախաճաշ, և որպես ճաշ՝ ընդմիջմանը վ այելելու համար:
Բաղադրիչներ
- 4 հատ կարտոֆիլ
- 4 հատ ձու
- կանաչ սոխ
- 120 գ խոզապուխտ
- աղ
- սև պղպեղ
- 2 ճաշի գդալ ալյուր
- ձիթայուղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը քերել՝ կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Վրան ավելացնել ջուր, թողնել այդպես 20 րոպե մնալ:

- Սոխը և խոզապուխտը մանր կտրատել:

- Ձվի սպիտակուցը ավելացնել բաղադրիչներին, դեղնուցը առանձնացնել:
- Ավելացնել համեմունքները և ալյուրը, և լավ խառնել:

- Տեղափոխել թավայի մեջ, ձևավորել կլոր՝ մեջը փոսիկով:

- 2-3 րոպե տապակելուց հետո, փոսիկի մեջ ավելացնել դեղնուցը:

- Պարբերաբար շրջել, երկու կողմը տապակելու համար:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
