Թեթև, շատ համեղ և օգտակար: Սնկով և սերուցքով ապուր

Բաղադրիչներ

600 գ սունկ

1 խոշոր կանաչ սոխ` իր գլխիկով

3 հատ գազար

3 ատամիկ սխտոր

½ պղպեղ

700 մլ բանջարեղենային արգանակ

300 մլ սերուցք

2 ձվի դեղնուց

ձիթայուղ

սև պղպեղ

քիմիոն

աղ

մաղադանոս

Արգանակի համար`

1,5 լ ջուր

2 հատ գազար

2 գլուխ սոխ

2 ցողուն նեխուր

4 ատամիկ սխտոր

աղ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Բանջարեղենային արգանակ պատրաստելու համար անհրաժեշտ է գազարը, սոխը, սխտորը, մաղադանոսն ու նեխուրը բաժանել 2 կամ 4 մասի. Լցնել ջրով լի կաթսայի մեջ, հենց եռա` համեմել աղով, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Գազարը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել ձիթայուղով, համեմել աղով

Ավելացնել մանրացրած սոխ և սխտոր, թողնել 3 րոպե, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ և թողնել 5 րոպե

Սունկը շրջանաձև կտրատել, ավելացնել տապակին և թողնել 10 րոպե

Ավելացնել արգանակը, սև պղպեղը, քիմիոնը, թողնել միջին ջերմության վրա 15 րոպե

Սերուցքին ավելացնել 2 ձու, լավ խառնել, ապա մի քիչ ապուրի ջրից ավելացնել և լավ խառնել

Լցնել ապուրի մեջ, լավ խառնել, թողնել 2 րոպե և վերցնել կրակից

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում