Բաղադրիչներ
2 հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
ալյուր
90 գ կարագ
3-4 ատամիկ սխտոր
2 ճ/գ մեղր
2 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ 9 % քացախ
համեմ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամսի վրա խորանարդաձև կտրվածքներ անել, 2 կողմից համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով
Թավայի մեջ կարագ դնել, միսը թաթախել ալյուրի մեջ և 2 կողմից տապակել
Ավելացնել ճզմած սխտոր, մեղր, սոյայի սոուս, քացախ։ Միսը մի քանի անգամ շրջել սոուսի մեջ, թողնել ևս 3-4 րոպե և վերցնել կրակից
Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ