Բաղադրիչներ
2 կարտոֆիլ
1 սմբուկ
1 գլուխ սոխ
1 ատամիկ սխտոր
1 պղպեղ
15 յատ չերրի լոլիկ
80 գ պանիր
աղ, սև պղպեղ
մաղադանոս
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Ջեռոցի տապալի մեջ յուղաթուղթ փռել, լցնել քերած պանիր, շարել բարակ և շրջանաձև կտրատած կարտոֆիլ, ձիթայուղ քսել, ավելացնել աղ, սև պղպեղ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Սոխը, պղպեղը կիսալուսնաձև կտրատել, սխտորը մանրացնել և 3 րոպե տապակել
Ավելացնել խորանարդաձև կտրատած սմբուկ, աղ, սև պղպեղ, թողնել 3 րոպե
Ավելացնել չերրի լոլիկ, ծածկել կափարիչն ու թողնել մինչև պատրաստ լինելը
Ավելացնել մանրացրած մաղադանոս, ձիթայուղ, թողնել ևս 1 րոպե և վերցնել կրակից
Արդեն պատրաստ կարտոֆիլի շերտի վրա մի քիչ քերած պանիր լցնել, ավելացնել բանջարեղենային տապակը և ռուլետի պես փաթաթել
Ավելացնել մի քիչ քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 7-10 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ