Բաղադրիչներ
500 գ աղացած միս
1 կգ խաշած կարտոֆիլ
1 գլուխ սոխ
3 ատամիկ սխտոր
2 պղպեղ
1 լոլիկ
200 գ տոմատի սոուս
100 գ պանիր
1 թ/գ սև պղպեղ
½ թ/գ քիմիոն
½ թ/գ օրեգանո
մաղադանոս
20 գ կարագ
100 մլ կաթ
Պատրաստման եղանակը
Սոխը, սխտորը մանրացնել, 2 րոպե տապակել, ավելացնել աղացած միս, աղ, խառնել և թողնել միջին ջերմության կրակին 3-5 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել կրակին 10 րոպե
Ավելացնել տոմատի սոուս, սև պղպեղ, քիմիոն, օրեգանո, ծածկել կափարիչն ու թողնել ևս 3 րոպե։ Ավելացնել մաղադանոս և վերցնել կրակից
Կարտոֆիլը ճզմել, ավելացնել աղ, սև պղպեղ, կաթ, լավ խառնել, ավելացնել մաղադանոս` խառնել
Կաղապարի մեջ ձեթ քսել, ավելացնել կարտոֆիլի մի մասը, ապա տապակած միսը և կարտոֆիլի մնացած մասը
Հավասարապես տարածել, ավելացնել քերած պանիր, կիսալուսնաձև կտրատած լոլիկ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ