Բաղադրիչներ
1 կգ սմբուկ
150 գ ալյուր + 0,5 թ/գ սև պղպեղ
3 ձու + աղ
4 վարունգ
4 լոլիկ
համեմ, սամիթ
աղ
50 մլ ձեթ
2 ատամիկ սխտոր
1 ճ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Սմբուկները մաքրել, կտրատել, 10 րոպե թողնել աղաջրի մեջ
Ալյուրին ավելացնել սև պղպեղ, լավ խառնել, լցնել սմբուկների վրա և լավ խառնել: 3 ձվին ավելացնել աղ, լավ խառնել, լցնել սմբուկների վրա և լավ խառնել
Տապակել 2 կողմից
Վարունգն ու լոլիկը կիսալուսնաձև կտրատել և ավելացնել տապակած սմբուկներին
Ավելացնել մանրացրած սամիթ, համեմ, աղ: Ձեթին ավելացնել ճզմած սխտոր, կիտրոնի հյութ, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել
20 րոպե թողնել և մատուցել )))
Բարի ախորժակ