Թավայի մեջ պատրաստվող անուշահամ վաֆլե ձողիկներ

Վաֆլե ձողիկներ
Այս վաֆլիները անչափ փխրուն են և համեղ են: Կարող եք պատրաստել թավայի մեջ, իսկ միջուկը փոխարինել Ձեր նախընտրած միջուկով:

Բաղադրիչներ

  • 200 գր ալյուր
  • 100 գր կարագ
  • 100 մլ կաթ
  • 3 հատ ձու
  • 150 գր շաքարավազ
  • վանիլին
  • 1 պտղունց աղ
  • եփած խտացրած կաթ

Պատրաստման եղանակը

1 Կարագը հալեցնել, թողնել, որ սառչի:
2 Ձուն, շաքարավազը, աղը և վանիլինը հարել, մինչև փրփրի:
3 Ավելացնել կաթ, կարագ և հարել, մինչև դառնա համասեռ զանգված:
4 Ալյուրը մաղել, ավելացնել խառնուրդին և լավ հարել:
5 Չոր թավան դնել ցածր կրակի վրա, մեջտեղում լցնել 1–1.5 ճաշի գդալ խմոր և տարածել:
6 2–3 րոպե անց պտտել, թողնել ևս 1–2 րոպե, հանել թավայից և տաք վիճակում խողովակի նման փաթաթել:
7 Խոհարարական պարկի օգնությամբ վաֆլիների մեջ եփած խտացրած կաթ լցնել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.