Բաղադրությունը
Խմոր
- 9 ճաշի գդալ ալյուր,
- 8 ճաշի գդալ թթվասեր,
- 2 հատ ձու,
- 2 ճաշի գդալ ձեթ,
- 1 պտղունց սև պղպեղ,
- 0.5 թեյի գդալ սոդա,
- 0.5 թեյի գդալ աղ:
Միջուկ
- 100 գ պինդ պանիր,
- 100 գ ծխեցրած երշիկ/նրբերշիկ,
- 1 հատ լոլիկ,
- կանաչ սոխ,
- 2 ճաշի գդալ տոմատի կծու մածուկ:
Պատրաստման եղանակը
Ձուն և թթվասերը միասին խառնել/հարել, ավելացնել ալյուր, աղ, պղպեղ, սոդա ու կրկին խառնել:
Խմորը մի փոքր թողնել, որ հասունանա:
Երշիկը, կանաչ սոխը և լոլիկը կտրատել, իսկ պանիրը քերիչով անցկացնել:
Թավան տաքացնել, մեջը ձեթ լցնել, իսկ հետո լցնել խմորը: Հարկավոր է թույլ կրակին եթել, որպեսզի խմորը հում չմնա:
Խմորի տարբեր հատվածներում գդալով տոմատի մածուկ լցնել, իսկ հետո կամաց-կամաց ավելացնել կտրատված բաղադրիչները: Որպեսզի խմորը լավ եփվի, կարող եք նախ մի կողմը եփել, իսկ հետո շուռ տալ և նոր մյուս կողմի վրա ավելացնել կտրատված բաղադրիչները:
Վերջում շաղ տալ պանիրը, կափարիչով ծածկել թավան, և սպասել, որ պանիրը հալչի:
Բարի ախորժակ