Բաղադրիչներ
600 գ միջին մեծության կարտոֆիլ
500 գ խազի կամ տավարի փափկամիս
1 թ/գ աղ. 1 թ/գ կարմիր պղպեղ
1/3 թ/գ սև պղպեղ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ խմելի-սունելի
2 գլուխ սոխ
30 մլ սոյայի սոուս
100 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Ձեթը լավ տաքացնել, ավելացնել ամբողջական կարտոֆիլ, տապակել այնքան, մինչև կարմրի
Կարտոֆիլը հանել թավայից, լցնել միջին մեծությամբ կտրատած միսը, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ, խմելի-սունելի և տապակել 10 րոպե ուժեղ կրակի վրա
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած 1 գլուխ սոխ, սոյայի սոուս, ծածկել կափարիչն ու թողնել այնքան, մինչև ամբողջապես տապակվի
Ավելացնել տապակած կարտոֆիլը, 1 գլուխ սոխ, ջուր, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ