Բաղադրիչներ
500 գ աղացած միս
1 ձու
1 գլուխ սոխ
1 գազար
1 քաղցր պղպեղ
6-7 կարտոֆիլ
2 ատամիկ սխտոր
1 թ/գ խմելի-սունելի
1,5 թ/գ պապրիկա
½ թ/գ սև պղպեղ
2 հատ լոլիկ
1 ճ/գ տոմատի մածուկ
2 հատ դափնու տերև
1 կծու պղպեղ
Համեմ կամ մաղադանոս
1 թ/գ աղ
ջուր
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել ձու, աղ, սև պղպեղ, պապրիկա, խմելի-սունելի, ճզմած սխտոր
Լավ խառնել, միջին չոփի գնդիկներ անել
Սոխը, լոլիկը խորանարդաձև կտրատել, գազարն ու պղպեղը` կիսալուսնաձև, իսկ կարտոֆիլը միջին երկարությամբ
Թավայի մեջ ձեթ լցնել, տապակել նախ սոխը, ապա գազարը (2 րոպե), պղպեղը, լոլիկը, ավելացնել տոմատի մածուկ, համեմել աղով, սև պղպեղով, խմելի-սունելիով, պապրիկայով, լավ խառնել և թողնել 3-4 րոպե
Ավելացնել կարտոֆիլը, մսային գնդիկները, դափնու տերևը, կծու պղպեղը (եթե կծու չեք սիրում, ապա մի դրեք), ավելացնել ջուր և ծածկել կափարիչն ու թողնել մինչև եռա, որից հետո կրակն իջեցնել թույլ աստիճանի վրա (30 րոպե)
Զարդարեք կանաչեղենով և մատուցեք )))
Բարի ախորժակ