Ընթրիքի սեղանի ամենասպասված «հյուրը», որը թարմություն և գունեղություն է հաղորդում սեղանին։ Տապակած բանջարեղեն

Բաղադրիչներ

250 գ կարտոֆիլ

100 գ գազար

100 գ բրոկկոլի

1 գլուխ սոխ

1/2 դեղին պղպեղ

2 ատամիկ սխտոր

Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կիսալուսնաձև, բարակ կտրատել, 1րոպե խաշել եռման աղաջրում

Ավելացնել կիսալուսնաձև, բարակ կտրատած գազար, թողնել ևս 1-2 րոպե

Ավելացնել բրոկկոլի, թողնել ևս 30 վայրկյան և հանել ջրից

Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 2 րոպե

Ավելացնել շոգեխաշած բանջարեղենը, թողնել կրակին 5 րոպե։ Ավելացնել աղ, սև պղպեղ, սխտոր, թողնել ևս 1 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում