Ընթրիքը կլինի չափազանց համեղ, ախորժելի և հագեցնող: Տապակած հավի սիրտ` բանջարեղենով

Բաղադրիչներ

¼ կաղամբ

0,5 կգ հավի սիրտ

1 գլուխ սոխ

1 հատ գազար

աղ

¼  թ/գ շաքարավազ

սև պղպեղ

1,5 ճ/գ տոմատի մածուկ

4-5 ատամիկ սխտոր

համեմ

սամիթ

250 մլ ջուր

½ թ/գ համեմի սերմ

Պատրաստման եղանակը

Հավի սրտերը տապակել` մինչև թեթև կարմրի

Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, քերած գազար և տապակել 5-6 րոպե

Ավելացնել երկարությամբ կտրատած կաղամբ, աղ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին

Ավելացնել մանրացրած սխտոր, տոմատի մածուկ, ջուր, աղ` անհրաժեշտության դեպքում, շաքարավազ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, լավ խառնել և թողնել 5 րոպե

Զարդարեք մանրացրած կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում