Բաղադրիչներ
5 խաշած կարտոֆիլ
2 գլուծխ սոխ
ազ
սև պղպեղ
ձիթայուղ
պղպեղ չիլի
300 գ կաղամբ
50 գ տոմատի մածուկ + 200 մլ տաք ջուր
քիմիոն
օրեգանո
200 գ պանիր
2 ճ/գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել մանրացրած չիլի պղպեղ, թողնել 2 րոպե։ Ավելացնել միջին երկարությամբ կտրատած կաղամբ, թողնել 5 րոպե, համեմել քիմիոնով, օրեգանոյով, աղով, սև պղպեղով

Տոմատի մածուկին ավելացնել ջուր, լավ խառնել և ավելացնել տապակին: Ծածկել կափարիչն ու թողնել 15 րոպե

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել քերած պանիր, սև պղպեղ և լավ խառնել

Կարտոֆիլից մեկ բռի չափով բնիկներ պատրաստել, յուրաքանչյուրի մեջ 1-2 ճ/գ տապակած կաղամբ դնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ դնել, ձիթայուղ քսել, պաքսիմատ ցողել, ստացված բնիկները շարել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ