Կոկոսային թխվածքաբլիթներ
Այս բաղադրատոմսով ստացվում է 11 բլիթ:
Բաղադրիչներ
- 2 հատ ձվի սպիտակուց
- 60-70 գ շաքարավազ
- 200 գ կոկոսի փաթիլներ
- վանիլին (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
1 Սպիտակուցը հարիչի ցածր արագությամբ հարել:
2 Աստիճանաբար ավելացնել շաքարավազը՝ զուգահեռաբար հարելով: Ցանկության դեպքում ավելացնել վանիլին:
3 Այնուհետև հարիչի ողջ արագությամբ մոտ 5 րոպե հարել զանգվածը:
4 2 մասով լցնել կոկոսի քերուկը և խառնել:
5 Ստացված զանգվածը պետք է փխրուն լինի, բայց միևնույն ժամանակ ձեռքով սեղմելիս այն պետք է պահի իր ձևը:
6 Թխվածքաբլիթները ձևավորել գդալով, ձևամանով կամ ինչպես հարմար կլինի: Բլիթները պետք է լավ խիտ ձևավորված լինեն:
7 Թխել 15-20 րոպե 160 ջերմաստիճանում:
8 Վերջում բլիթների վրա կարելի է շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ