Ընդամենը 5 րոպե և համեղ տնական նուտելլան պատրաստ է

Նուտելլա
Պատրաստեք արագ՝ առանց ալյուրի և առանց եփելու:

Բաղադրիչներ

  • 100 գր պնդուկ կամ գետնանուշ
  • 65 գր կարագ
  • 200 գր խտացրած կաթ
  • 3–4 թեյի գդալ կակաո

Պատրաստման եղանակը

1 Պնդուկը կամ գետնանուշը մի փոքր տապակել չոր թավայի մեջ, բլենդերով մանրացնել, մինչև որ դառնա մածուցիկ զանգված:
2 Ավելացնել կարագ(սենյակային ջերմաստիճանի), խտացրած կաթ, կակաո և հարել, մինչև դառնա համասեռ զանգված:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.