Ընդամենը 5 րոպե, և այս սննդարար աղցանը կզարդարի Ձեր սեղանը

Լոբով և հավի մսով աղցան
Անչափ համեղ և հագեցնող աղցան, հեշտ և արագ պատրաստվող:

Բաղադրիչներ

  • 1 հատ հավի կրծքամիս
  • 1 հատ վարունգ
  • 1 հատ լոլիկ
  • 2 հատ խաշած ձու
  • 0.5 տուփ պահածոյացված լոբի
  • 3 ճաշի գդալ թթվասեր

Պատրաստման եղանակը

1 Հավի կրծքամիսը և խաշած ձուն մանր կտրատել,
2 Վարունգը և լոլիկը մանր կտրատել:
3 Կանաչին մանր կտրատել, և ավելացնել լոբին:
4 Ավելացնել աղ և սև պղպեղը:
5 Ավելացնել թթվասերը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում