Բաղադրիչներ
2 կգ խոզի փափկամիս
2 գլուխ սոխ
2 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
ձեթ
800 գ կարտոֆիլ
250 գ պանիր
3 թ/գ հատիկավոր մանանեխ
250 գ յոգուրտ
3-4 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Միսը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, կիսալուսնաձև կտրատած սոխ, մի քիչ ձեթ, լավ խառնել և հավասարապես տարածել ջեռոցի տապակի մեջ
Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել մսին։ Ավելացնել քերած պանիր
Մանանեխին ավելցնել յոգուրտ, մայոնեզ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին։ Յուղաթուղթը թրջել, ապա ծածկել ուտեստը
Ծածկել նաև փայլաթիթեղով և դնել 220°С տաքացրած ջեռոցում 60-70 րոպե
Հանել փայլաթիթեղն ու յուղաթուղթը, ևս 20 րոպե դնել 210°С տաքացրած ջեռոցում
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ