Ընդամենը 4 բաղադրիչ և ապշեցնող համ. բաղադրիչների հիանալի համադրություն այս ախորժելի աղցանում

Բազուկով և մսով աղցան

Բաղադրությունը

500-600 գ տավարի խաշած փափկամիս

300-400 գ խաշած բազուկ

200-250 գ մարինացված վարունգ

200 գ պահածոյացված ոլոռ

Սամիթ

Աղ

1/5 թեյի գդալ բուսայուղ

Մայոնեզ

Պատրաստման եղանակը

Բազուկը մանր խորանարդներով կտրատել: Ավելացնել աղ և բուսայուղ, լավ խառնել, որ բաղադրիչներին գույն չտա:

Խաշած միսը մանրացնել:

Վարունգը մանր կտրատել:

Կանաչիները մանրացնել:

Ավելացնել ոլոռը:

Ավելացնել մայոնեզը, և լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում