Բաղադրիչներ
600 գ աղացած միս
1ձու
2 գլուխ սոխ
250 գ շամպինյոն
2 ճ/գ թթվասեր
80 գ պանիր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 գլուխ սոխը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին: Ավելացնել ձու, աղ, սև պղպեղ, լավ խառնել և թողնել
1 գլուխ սոխը կիսալուսնաձև կտրատել, 1 րոպե տապակել արևածաղկի ձեթի մեջ, ավելացնել երկարությամբ կտրատած սունկը, պատրաստ լինելուն պես համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել թթվասեր և տապակել ևս 3 րոպե
Աղացած մսից մեկական գդալ վերցնել գնդիկներ անել, փոքրիկ փոսիկ անել և յուրաքանչյուրի մեջ սնկային միջուկ դնել
Դնել 180°C տաքացրած ջեռոցում 30 րոպե, որից հետո հանել, քերած պանիր լցնել յուրաքանչյուրի վրա և ևս 5-7 րոպե դնել ջեռոցում
Դե իսկ զարդարելը թողնում ենք ձեր հայեցողությանը )))
Բարի ախորժակ