Թխվածքաբլիթով գնդիկներ

Ամենապարզ բաղադրիչներից՝ ամենապարզ քաղցրավենիքը:
Բաղադրիչներ
- 400 գ թխվածքաբլիթ
- 3 հատ բանան
- կոկոսի քերուկ
Պատրաստման եղանակը
- Թխվածքաբլիթները մանրացնել, լցնել բլենդերի մեջ, և հարել՝ մինչև փոշի դառնալը:

- Բանանը տրորել՝ մինչև խյուս դառնալը:

- Այնուհետև խառնել թխվածքաբլիթների փոշուն:
- Զանգվածից ստանալ փոքրիկ գնդիկներ, վրան ցանել կոկոսի քերուկը, և դնել առնարանում՝ 1 ժամ:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
