Բաղադրիչներ
2 հատ լավաշ
250 գ կաթնաշոռ
200 գ պանիր
2 ձու
աղ
սև պղպեղ
սամիթ
Պատրաստման եղանակը
Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել կաթնաշոռ, մանրացրած սամիթ, մի պտղունց աղ, սև պղպեղ, 2 ձու և լավ խառնել

Լավաշն ուղղանկյունաձև կտրատել, յուրաքանչյուրի մեջ 1-ական ճ/գ կաթնաշոռային միջուկ դնել, հավասրապես տարածել և ռուլետի պես փաթաթել

2-3 րոպե տապակել, կամ 10-15 րոպե դնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ