Ընդամենը 10 րոպե և այս օգտակար, համեղ և շատ ախորժելի նրբաբլիթները պատրաստ են: Դդումով նրբաբլիթներ

Բաղադրիչներ

500 գ դդում

170 մլ յոգուրտ

2 ձու

աղ, սև պղպեղ, չորացրած անանուխ

1 թ/գ փխրեցուցիչ

100 գ ալյուր

100 գ պանիր

30 գ կարագ

դդմի կորիզ

Պատրաստման եղանակը

Դդումն անցկացնել քերիչով, ավելացնել յոգուրտ, 2 ձու, աղ, սև պղպեղ, չորացրած անանուխ և լավ խառնել

Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր, քերած պանիր և լավ խառնել

Թավայի մեջ կարագ դնել, ստացված զանգվածը նրբաբլիթի պես տապակել` յուրաքանչյուրի վրա մի քանի հատիկ դդմի կորիզ ավելացնելով

Ափսեի օգնությամբ շրջել և տապակել 2-րդ կողմը

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում