Շոկոլադե տորթ
Այս տորթի կողքով անտարբեր անցնել չես կարող. նրբահամ և բերանում հալչող տորթ Ձեր սիրելիների համար:
Բաղադրիչներ
- 80 գ ալյուր
- 100 գ կակաո
- 3 հատ ձու
- 1/4 թեյի գդալ սոդա
- 1/4 թեյի գդալ փխրեցուցիչ
- 300 գ շաքարավազ
- 450 մլ կաթ
- 1 թեյի գդալ վանիլ
- 1/2 թեյի գդալ լիմոնի հյութ
- 300 մլ ջուր
- 40 գ եգիպտացորենի օսլա
- 1 թեյի գդալ ագարի փոշի
- 150 գ կարագ
- 50 գ բուսայուղ
- աղ
Պատրաստման եղանակը
1 Ձվի դեղնուցը առանձնացնել, և շաքարավազով հարել՝ մինչև սպիտակելը:
2 Ավելացնել բուսայուղը, լավ խառնել:
3 Ավելացնել 100 մլ կաթը, մի փոքր աղ, վանիլին, և լավ խառնել:
4 Ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն՝ 2 ճաշի գդալ, սոդան խառնել իրար, և կամաց-կամաց ավելացնել խմորին, և լավ խառնել:
5 Ձվի սպիտակուցը հարել, կամաց-կամաց ավելացնելով 60 գ շաքարավազը: Ավելացնել նաև լիմոնի հյութը և հարել մինչև պինդ զանգված ստանալը:
6 Մերենգան կամաց-կամաց ավելացնել խմորին, և լավ խառնել:
7 Թխել ջեռոցում 160°C 40-50 րոպե:
Շոկոլադե ջնարակ
1 Օսլային ավելացնել ջուր, և լավ խառնել մինչև լուծվի:
2 200գ շաքարավազին ավելացնել 50 գ կակաոն, լավ խառնել, ավելացնել 350 մլ կաթը՝ անդադար խառնելով:
3 Ավելացնել ագարի փոշին և լավ խառնել:
4 Դնել թույլ կրակի վրա, լավ խառնել և ավելացնել օսլայաջուրը:
5 Անդադար խառնել մինչև պնդանալը: Ավելացնել կարագը, և խառնել:
1 Բիսկվիթը բաժանել 3 հավասար մասերի:
2 Բիսկվիթի շուրջը պատել թաղանթով, և շերտի վրա հերթականությամբ ավելացնել ջնարակը:
3 Պատրաստելուց հետո պահել սառնարանում 3-4 ժամ:
Բարի ախորժակ: