Երբ քեզ սպասում է ախորժելի և շատ համեղ նախաճաշ` առավոտը դառնում է օրվա ամենասպասված ժամանակահատվածը: Բանջարեղենային պիցցա

Բաղադրիչներ

1 դդմիկ

2 լոլիկ

4 ձու

մաղադանոս

2 ճ/գ թթվասեր

5-6 ճ/գ ալյուր

աղ

սև և կարմիր պղպեղներ

չորացրած ռեհան

Պարմեզան պանիր

Պատրաստման եղանակը

Դդմիկն անցկացնել քերիչով, քամել, ավելացնել խորանարդաձև կտրատած 1 լոլիկ

Ավելացնել 4 ձու, մաղադանոս, աղ, սև պղպեղ, թթվասեր և լավ խառնել

Ավելացնել ալյուր, լավ խառնել և ամբողջ զանգվածը լցնել թավայի մեջ (նախապես ձեթ լցնել և տաքացնել)

1 լոլիկ կիսալուսնաձև կտրատել և շարել ուտեստի վրա: Ավելացնել կրամիր պղպեղ, չորացրած ռեհան, պարմեզան պանիր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ ջերմության կրակին 15 րոպե

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում