Եթե ցանկանում եք որևէ հետաքրքիր, բայց և պարզ նախաճաշ պատրաստել, ապա այս բաղադրատոմսը հենց ձե՛զ համար է: Ձվով և խոզապուխտով ռուլետ

Բաղադրիչներ

6 ձու

200 գ խոզապուխտ

100 գ հալած պանիր

1 լոլիկ

150 գ պանիր

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ձվերին ավելացնել աղ, սև պղպեղ և լավ խառնել: Ավելացնել խորանարդաձև կտրատած խոզապուխտը, հալած պանիրը, լոլիկը և լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Հանել ջեռոցից, յուղաթուղթ փռել, ցանցի օգնությամբ շրջել

Քերած պանիր լցնել և ռուլետի պես փաթաթել

Դնել ջեռոցի տապակի մեջ, դարձյալ քերած պանիր լցնել, դնել 190°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Նախաճաշը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում