Երբ որևէ թեթև բան եք ուզում` հիշեք այս բաղադրատոմսի մասին: Օգտակար, շատ գունեղ և շա՜տ համեղ բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

2 հատ վարունգ

2 հատ լոլիկ

1 հատ դեղին պղպեղ

2 հատ խաշած ձու

½ կարմիր սոխ

2 ատամիկ սխտոր

30 մլ ձիթայուղ

1 ճ/գ խնձորի քացախ

աղ

0,5 թ/գ օրեգանո

Պատրաստման եղանակը

Վարունգը խորանարդաձև կտրատել, ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկն ու պղպեղը

Ավելացնել մանրացրած սոխն ու սխտորը

Ձիթայուղն ու խնձորի քացախը խառնել իրար, ավելացնել 0,5 թ/գ աղ, օրեգանո, լավ խառնել, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Ձուն անցկացնել քերիչով և ավելացնել աղցանին

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում