Բաղադրիչներ
2,5 կգ լոլիկ
1 կգ վարունգ
700 գ պղպեղ
700 գ սոխ
40 գ սխտոր
30 գ սամիթ
30 գ մաղադանոս
2 ճ/գ աղ
150 մլ ձեթ
40 գ ռեհան
3 հատ ապակե տարա` 1,5 լ
յուրաքանչյուր տարային` 1,1/2 թ/գ շաքարավազ
յուրաքանչյուր տարային` 1,1/2 թ/գ 9% քացախ
3 ստերիլացված կափարիչ
Պատրաստման եղանակը
Լոլիկը կիսալուսնաձև կտրատել
Վարունգը 3 ժամ թողնել սառը ջրի մեջ, ապա հանել, չորացնել, շրջանաձև կտրատել և ավելացնել լոլիկներին
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, սոխ, մանրացրած սխտոր, սամիթ, մաղադանոս, 2 ճ/գ աղ, ձեթ, ռեհան, լավ խառնել և թողնել 1 ժամ: 30 րոպե անց ևս 1 անգամ խառնել
Լցնել ապակե տարաների մեջ, ավելացնել առաջացած հեղուկը, անհրաժեշտության դեպքում մի փոքր սեղմել, որպեսզի բանջարեղենն ամբողջությամբ ծածկված լինի հեղուկավ
Յուրաքանչյուրի մեջ 1, ½ թ/գ շաքարավազ, քացախ լցնել
Ծածկել կափարիչներն ու 35-40 րոպե ստերիլիզացնել: Դրա համար անհրաժեշտ է մեծ կաթսայի մեջ սրբիչ դնել, ապակե տարաները տեղափոխել, սառը ջուր լցնել և թողնել թույլ ջերմության վրա` մինչև եռա
Թողնել մութ և հով տեղում
Կարելի է պահպանել 1 տարի )))
Բարի ախորժակ