Դեղձով թխվածք

Անչափ համեղ և ամառային թխվածք՝ առանց ջեռոցի:
Բաղադրիչներ
- 400 գ թխվածքաբլիթ
- 150 գ հալեցրած կարագ
Կրեմ
- 200 մլ սերուցք
- 250 գ մասկարպոնե պանիր
- 200 գ դեղձ
- 70 գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Թխվածքաբլիթները լցնել բլենդերի մեջ, և մանրացնել:

- Ավելացնել հալեցրած կարագը, և լավ խառնել: Լցնել ձևամանի մեջ, և ձեռքով սեղմել: Թողնել սառնարանում մի քանի րոպե:


- Սերուցքը շաքարի փոշիով լավ հարել, մինչև ստացվի պինդ զանգված:
- Ավելացնել մասկարպոնե պանիրը, և հարել:

- Դեղձը խորանարդիկներով կտրատել, ավելացնել կրեմին, և լավ խառնել:
- Լցնել թխվածքաբլիթների վրա, հավասարաչափ տարածել:

- Վրան լցնել թխվածքաբլիթի փշրանքներից:

- Դնել սառնարանը 1 ժամ:
- Վրան ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
