Բաղադրիչներ
240 գ մարինացված ոլոռ
4 խաշած ձու
120 գ պանիր
թարմ սամիթ, մաղադանոս
0,5 թ/գ սև պղպեղ
0,5 թ/գ աղ
2 ճ/գ մայոնեզ
Սոխը մարինացնելու համար`
1 գլուխ
2 ճ/գ շաքարավազ
0,5 թ/գ աղ
3 ճ/գ քացախ
150 մլ եռման ջուր
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախ, ջուր, լավ խառնելթողնել 1 ժամ

Ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել ոլոռ, քերած պանիր, մանրացրած սամիթ, մաղադանոս

Մարինացված սոխը քամել, ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ