Բաղադրիչներ
2 ձու
130 գ շաքարավազ
աղ
70 գ ձեթ
170 գ ալյուր
40 գ կակաո
1 թ/գ փխրեցուցիչ
130 մլ տաք կաթ
Ջնարակի համար`
30 գ կարագ
50 մլ կաթ
80 գ շոկոլադ
Կաղապարի չափը` 18 սմ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, հարել մինչև կսպիտակի, ապա ձեթ ավելացնել և ևս 2 րոպե հարել
Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը խառնել իրար, ավելացնել ձվերին և լավ խառնել
Մա-մաս ավելացնել տաք կաթ, լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե
Արդեն պատրաստ խմորեղենի վերևի մասն առանձնացնել, մանրացնել և թողնել մի կողմ
Ջնարակի պատրաստման համար անհրաժեշտ է կարագը խառնել կաթի հետ, հալեցնել գոլորշու վրա
Ավելացնել շոկոլադ և լավ խառնել
Լցնել խմորի վրա և տարածել: Առանձնացված փշրանքներով պատել տորթի կողային հատվածները
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ