Բաղադրիչներ
3 դդմիկ
5 ձու
աղ
ձիթայուղ
մաղադանոս
5 ճ/գ պարմեզան պանիր
250 գ սերուցքային պանիր
200 գ խոզապուխտ
Պատրաստման եղանակը
Դդմիկներն անցկացնել քերիչով, 1 թ/գ աղ ավելացնել, խառնել, թողնել 3 րոպե և քամել, ավելորդ հեղուկը հեռացնելու համար

Առանձին տարայի մեջ 5 ձու կոտրել, ավելացնել պարմեզան պանիր, մանրացրած մաղադանոս և լավ խառնել

Ավելացնել քերած դդմիկը և լավ խառնել

Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, ձեթ քսել, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Թողնել մի քիչ հովանա, այնուհետև շրջել սննդային պոլիէթիլենի վրա

Լցնել սերուցքային պանիրը, հավասարապես տարածել

Աելացնել խոզապուխտ և ռուլետի պես փաթաթել

Ծածկել սննդային պոլիէթիլենով, ամուր փաթաթել և 2 ժամ թողնել սառնարանում

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ