Բաղադրիչներ
8-9 հատ հավի բուդ
2 թ/գ սխտորի փոշի
1 թ/գ աղ
½ թ/գ սև պղպեղ
1 թ/գ պապրիկա
2 թ/գ օրեգանո
½ թ/գ չիլի պղպեղ
կարմիր պղպեղ
90 գ բաժակ ալյուր
1 գլուխ փոքր սոխ
1 ատամիկ սխտոր
2 բաժակ հավի արգանակ
70 գ սերուցք
2 ճ/գ կարագ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Բդիկների վրա մի քանի կտրվածք անել

Առանձին ափսեյի մեջ լցնել աղ, պապրիկա, սխտորի փոշի, օրեգանո, չիլի պղպեղ, կարմիր պղպեղ և լավ խառնել

Համեմունքների մի մասը լցնել մսի վրա և լավ տարածել

Մյուս մասն ավելացնել ալյուրին և լավ խառնել

Յուրաքանչյուր բդիկը թաթախել ալյուրի մեջ և միջին ջերմության վրա տապակել 2 կողմից (կարմրացնել)

Հավի բդերը հանել թավայից, փոխարենը լցնել կիսալուսնաձև կտրատած սոխը, մանրացրած սխտորը, ավելացնել մի պտղունց չիլի պղպեղ, լավ խառնել և թողնել 2 րոպե

Ավելացնել մի փոքրիկ կտոր կարագ, 2 ճ/գ համեմունքներով ալյուր, լավ խառնել

Ավելացնել հավի արգանակը, սերուցքը, լավ խառնել և ավելացնել տապակած բդիկները

Լավ ծածկել սոուսով, փայլաթիթեղով ծածկել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 50-60 րոպե

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ