Բաղադրիչներ
1 կգ խոզի փափկամիս
3 գլուխ սոխ
աղ, սև պղպեղ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ սխտորի փոշի
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1-2 ճ/գ ձեթ
4 ճ/գ թթվասեր
2 ճ/գ մայոնեզ
2-3 ճ/գ սոյայի սոուս
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Միսը բաժանել մասերի, 2 կողմից ծեծել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել համեմի աղացած սերմ, սխտորի փոշի, ձեթ, լավ տրորել և թողնել 20 րոպե
Մսի յուրաքանչյուր կտոր 2 կողմից կարմրացնել
Թթվասերին ավելացնել մայոնեզ, սոյայի սոուս և լավ խառնել
Միսը շերտերով դնել կաթսայի մեջ՝ յուրաքանչյուր շերտի վրա թթվասերային սոուս և կիսալուսնաձև կտրատած սոխ լցնելով։ Դնել միջին ջերմության կրակին և թողնել 50 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ