Բաղադրիչներ
3 ձու
100 գ շաքարավազ
1 թ/գ վանիլային շաքարավազ
80 մլ ձեթ
125 գ յոգուրտ
250 գ ալյուր
11 գ փխրեցուցիչ
մուրաբա կամ մարմելադ
շաքարի փոշի
Կաղապարի չափը` 28*19
Պատրաստման եղանակը
Ձվերին ավելացնել վանիլային շաքարավազ, շաքարավազ և լավ հարել
Ընթացքում ավելացնել 80 մլ ձեթ
Ավելացնել յոգուրտ և շարունակել հարել
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, խառնել, մաս-մաս ավելացնել ձվային զանգվածին և լավ խառնել
Կաղապարի մեջ կարագ քսել, ստացված զանգվածի մի մասը լցնել
Ավելացնել մուրաբա կամ մարմելադ, պատառաքաղի օգնությամբ ձևավորել, ապա ավելացնել խմորի մյուս մասը
Դարձյալ մուրաբա լցնել, ձևավորել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))
Բարի ախորժակ